fbpx
Աշխարհ

Արտակարգ դեպք ՌԴ-ում․ երիտասարդը պայթուցիկ սարք է գործի դրել

Արտակարգ դեպք Ռուսաստանում։ Մերձմոսկոյան Սերպուխով քաղաքում գտնվող կուսանոցի տարածքում մի երիտասարդ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրել։ ТАСС գործակալությունը հայտնել է, որ ըստ ոստիկանության տվյալների՝ նա եղել է մենաստանին կից գիմնազիայի նախկին սաներից մեկը։

Պայթյունից առնվազն 2 մարդ է տուժել՝ հենց չարագործը և 15-ամյա մի պատանի։ Երկուսն էլ ծանր վիճակում հոսպիտալացվել են։

Ըստ գործակալության աղբյուրի՝ գիմնազիայի նախկին սանը ծրագրել էր պայթուցիկը գործի դնել առավոտյան աղոթքի ժամանակ, սակայն սարքը մուտքի մոտ է պայթել։ Երիտասարդի մոտ եղել է նաև սառը զենք։

Հարուցվել է քրեական գործ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ