Կառլո Անչելոտին մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ կարող է գլխավորել «Յուվենտուսը»:
«Երջանիկ եմ «Նապոլիում»: Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ, որը ցանկանում եմ ավարտին հասցնել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է «Յուվենտուսի» ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել Անչելոտիին թիմ հրավիրելու համար: