fbpx
Քաղաքականություն

Վալերի՛յ Օսիպյան, դուք ձեր տեղում չեք. Նաիրա Զոհրաբյան

Մայիսի 21-ին Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համակարծիք է Փաշինյանի այն հայտարարությանը, որ դատաիրավական համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի, սակայն նա հավելել է, որ դատարանների շրջափակելու կոչն անընդունելի է:

«Մենք դա համարում ենք Հայաստանի միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված, և պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունները բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին»,- ասել է Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ դատարանների շրջափակման ժամանակ ոստիկաններն անգործության մեջ էին, և երբ դատավորը փորձում էր մտնել դատարանի շենք, ու ցուցարարները դրան բուռն արձագանքեցին, այդ ժամանակ ոստիկանները պարզապես կանգնած նայում էին ու չէին միջամտում:

«Վալերի՛յ Օսիպյան, դուք ձեր տեղում չեք», – ասել է Զոհրաբյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ