2019 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ «Երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը։ Նախորդ այսպիսի զեկույցի մեջ Հայաստանը զբաղեցրել էր 129-րդ հորիզոնականը։
Այս տարվա ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել հարևան Վրաստանից, որը հիմա 119-րդ տեղում է, և Իրանից, որը 117-րդ տեղում է։
Մյուս երկու հարևաններից Հայաստանը հետ է մնում։ Ադրբեջանն, այս զեկույցի համաձայն, 90-րդ ամենաերջանիկ երկիրն է, Թուրքիան՝ 79-րդ։
Ցուցակը, ինչպես և նմանատիպ բոլոր ցուցակները, առաջնորդում են Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Ֆինլանդիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան։ ԱՄՆ-ը 19-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 68-րդ։