fbpx
Աշխարհ

Երկաթուղային խոշոր վթար Հնդկաստանում

Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում կիրակի օրը՝ հոկտեմբերի 29-ին, երկու մարդատար գնացքների բախման հետևանքով վնասվել է 90 ուղևոր տեղափոխող երկու վագոն։ Աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ուղևորներ տեղափոխող գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից, և նախնական քննությունը ցույց է տվել, որ բախման պատճառ է դարձել մարդկային սխալը։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վիսախապատնամ-Ռայագադա մարդատար գնացքը կանգ է առել վերգետնյա մալուխի կոտրվելու պատճառով, և Վիսախապատնամ-Պալասա Էքսպրես երթուղիով ընթացող հանդիպակաց գնացքը բախվել է դրան՝ տապալելով կանգնեցված գնացքի վագոնները:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, որը տեղակայված է վթարի վայրին մոտ գտնվող Վիզիանագրամում, Reuters-ին երեկ հայտնել է, որ 27 մարդ վիրավորվել է, իսկ ավելի քան 90 մարդ գտնվում է բախման հետևանքով վնասված երկու վագոններում:

Նշենք, որ այս վթարը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս այն բանից հետո, երբ Հնդկաստանի պետական երկաթուղին ենթարկվել է վերջին երկու տասնամյակի ամենավատ երկաթուղային վթարի, որի հետևանքով մահացել էչ 292 մարդ:

Այդ ժամանակ մարդատար գնացքը բախվել էր անշարժ բեռնատար գնացքին, դուրս էր եկել ռելսերից և մխրճվել հակառակ ուղղությամբ ընթացող մեկ այլ մարդատար գնացքի մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ