Արցախի Հանրապետության նորանշանակ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ երկրում սկսվել է կադրային քաղաքականության փոփոխություն:
«Սիրելի՛ հայրենակիցներ
Կադրերի ճիշտ ընտրությունն արդյունավետ կառավարման հիմքն է: Ուրախ եմ, որ առաջին փոփոխությունները հանրության մեջ հիմնականում դրական ազդակներ են առաջացրել: Վստահեցնում եմ, որ ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց պահվածքով ոչ ընդունելի վարքագիծ կդրսևորեն, մեզ հետ քայլելու իրավունք չեն ունենա»,-գրել է Հարությունյանը:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/332499371067808/