Մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։
Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Facebook-ի էջից։
Նշվում է, որ աշխատանքներ են կատարվում ճանապարհը երկկողմանի բացելու ուղղությամբ։