fbpx
Հասարակություն

Երկկողմանի պայմանագրերի միակողմանի խախտման դեպքում ի՞նչ միջոցներ են կիրառվում․ Հրանուշ Խառատյան

Հրանուշ Խառատյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Հարցնեմ քաղաքագետներին և միաջզգայնագետներին՝ երկկողմանի պայմանագրերի միակողմանի խախտման դեպքում ի՞նչ միջոցներ են կիրառվում:

Ինչպես մենք խոսում ենք 1921թ. ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի մոտեցողհարյուրամյակի մասին, այդպես թուրք որոշ վերլուծաբաններ խոսում են 1923թ. հուլիսի 24-ին ստորագրված Լոզանի պայմանագրի հարյուրամյակի մոտենալու մասին: Նրանք էլ կասկածներ ունեն, որ հարյուրերորդ տարեդարձին այդ պայմանագիրը պիտի վերնայավի: Հիշեցնում եմ, որ Լոզանի պայմանագիրը ճանաչել է Թուրքիայի հանրապետության սահմանները և Թուրքիան պարտավորվել է իր ներքաքական որոշ զարգացումներում հետևել փոքրամասնություններին վերաբերող միջազգային նորմերին: Պայմանագիրը ստորագրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հունաստանը, Ռումինիան, Սերբական, խորվաթական և սլովենական թագավորությունը՝ մի կողմից, Թուրքիան՝ մյուս կողմից:

Թուրքիան պայմանագիրտը ռատիֆիկացրել է 1923թ. օգոստոսի 23-ին, մյուսները՝ 1924թ. օգոստոսին, բացի Սերբական, խորվաթական և սլովենական թագավորությունը: Պայմանագիրն ստորագրելու պահից իսկ ներթուրքական պարտավորություններում Թուրքիան անընդհատ խախտել է պայմանագրով իր ստանձած պարտավուոթյունները՝ էթնիկական դեպորտացիաներիով, քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքների զրկումով, փոքրամասնությունների ինքնությունների և այլ իրավունքների նկատմամբ ճնշումներով և այլն: Սրանք, այդ թվում 1936-38թթ. Դերսիմի բնակչության նկատմամբ իրականացված փաստացի ցեղասպանությունը, երբեք պայմանագրի կողմ վեց երկրների կողմից նույնիսկ որևէ դատապարտման չեն արժանացել:

Արդեն տարիներ շարունակ Էրդողանը բարձրաձայնում է Լոզանի պայմանագրի անարդարության մասին: Այդ «անարդարությունը շտկելու» փորձեր է անում Սիրիայում և արդեն նաև Լիբանանում: Պայմանագրի կողմ վեց երկրները, Հունաստանից և Ֆրանսիայից զատ, շարունակում են «ըմբռնումով» լռել:

Թուրքական պառլամենտում Էրդողանի հերթական շիզոֆրենիկ ճառում խոսվել է Սիրիայի, Հունաստանի և Բուլղարիայի որոշ քաղաքներ, ինչպես նաև Բաթումը «ետ վերցնելու արդարության» մասին: Եվ սա առաջին դեպքը չի: Բաթումն արդեն 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի խնդիրներից է, որի հարյուրայակին մնացել է 4 ամիս: Դեռ ինքա՞ն են «ըմբռնումով», իսկ Բրիտանիայի դեպքում՝ խրախուսանքով լռելու Լոզանի և Մոսկվայի պայմանագրերի մյուս կողմերը: Դեռ «Моя хата с краю?»: Մինչև ե՞րբ: Նույնիսկ արդեն Թուրքիայի հասարակությունն է երազում իրենց իսկ բուծած Էրդողանի խելագարությունից ազատվելու մասին:

Առնվազն Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան (չխոսելով Ճապոնիայի, Ռումինիայի, Բրիտանիայի մասին) հանգիստ կարող են բարձրաձայնել Լոզանի պայմանագրի միակողմանի խախտման մասին:

Հիշեցնեմ, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերն էլ են խախտված: Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածով, որը նույնությամբ կրկնում է Մոսկվայի պայմանգրի 8-րդ հոդվածը, կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող կողմերի դեմ պայքարելու նպատակ ունեն: Տվյալ դեպքում ամենայն իրավամբ ողջ Թուրքիան է ի դեմս երկրի իշխարությունների պայքարում Հայաստանի դեմ, որպես այդպիսի խումբ ստեղծելով և օգտագործելով նաև ահաբեկչական և վարձկան խմբեր:

Հարցնեմ քաղաքագետներին և միաջզգայնագետներին՝ երկկողմանի միջպետական պայմանագրերի միակողմանի խախտման դեպքում ի՞նչ միջոցներ են կիրառվում»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1783612941790974

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ