fbpx
Քաղաքականություն

Երկօրյա էսկալացիայի սցենարները, նպաստող գործոնները, հետագա վտանգները և դասերը

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Երկօրյա էսկալացիայի սցենարները, նպաստող գործոնները, հետագա վտանգները և դասերը

-Երկու օրվա էսկալացիայի սցենարներ.

1. Ադրբեջանը փորձարկեց մեր ուժերը, ինչպես 20-ի հուլիսին և սպասվելու է լայնածավալ պատերազմ Հայաստանը կապիտուլացնելու համար:

2. Ադրբեջանին թույլ տվեցին փորձել ինքնուրույն վերցնել միջանցքը, որը ձախողվեց բանակի դիմադրության արդյունքում: Ջախջախվելու և հետ քաշվելու ընթացքում ռուսական ուժերը կանգնեցրին բախումները, որպեսզի նրանք ավելի մեծ կորուստներ չկրեն:

Երկու սցենարները համադրելի են: Այսինքն երկրորդը կարա ծառայի ռուս-թուրքական պայմանավորվածությանը, քանի որ հաշվեցին մեր գործողությունների ընթացքը, ինչը լայնածավալի ժամանակ կօգտագործվի մեր դեմ:

-Երկու օրվա էսկալացիային նպաստող չորս հիմնական գործոններ.

1. Իշխանությունների միակողմանի խաղաղության քաղաքականությունը,

2. Ռուսական օգնությամբ բանակի արդիականացման անվան տակ բանակի բարդակի պահպանումը,

3. Քաղաքական դաշտի ակտիվ դերակատար ուժերի ռուսականացումն ու դրանց կեղծ, շեղող պայքրն ու սպառնալիքը ազգային անվտանգությանը և մյուս ուժերի կառավարումը վերջիններիս կողմից,

4. Մեդիա դաշտում և բանակում գործող թշնամական հետախույզների առկայությունը, որոնք պարբերաբար թիրախ են տվել թշնամուն, թե որ հատվածներից կարելի է Հայաստանի տարածքներից մասեր պոկել և թուլավնել հավատն առ պետականություն:

-Երկու օրվա էսկալացիայից հետո տեղի ունեցող վտանգավոր գործընթացները.

1. Քարոզվում է, թե իշխանությունները հակադրվել են Ռուսաստանի հետ, որը հանդիսանալու է մեր պետության վախճանը՝ նպատակ ուննալով լվանալու ռուսական երեսը:

2. Փաշինյանը դիտավորյալ կամ հարցադրման ծուղակի հետևանքով օրակարգ է գցում գերի հանձնվել-չհանձնվելու թեման, ինչպես նաև չկրակելու հրաման տալու-չտալու թեման, որը բարդվում է բանակի, զինվորի վրա՝ նպատակ ունենալով լվանալու ռուսական երեսը:

3. Էսկալացիայի հետևանքով վնասները և հավանական կրկնությունը ժողովրդին և որոշ անհատների լռեցնում են, որը հնարավորություն է տալիս իրականացնել սահմանագծում-սահմանազատում ռուսական սցենարով, որի մանրամասները հրապարակային չեն:

Երեք գործընթացները հակապետական մեծագույն ռիսկեր են պարունակում, որի կառավարումը ռուսական գերիշխանության ներքո ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանը:
Իշխանությունները ոչ մի այլ ուժային կենտրոնի հետ մանևրելու կարողություն այլևս չունի՝ իրենք են մսխել դա, քանզի աշխատել են անդեմ միջազգային հանրության հետ: Նրանք գնացել են ռուսուլմանացման ճանապարհով. այսինքն Ռուսաստանի դրդմամբ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու և նույն ուժի ազդեցությամբ հայտնվել ռուսական ավելի մեծ ազդեցության տակ՝ ավելի անկարող վիճակում:

-Երկու օրվա էսկալացիայից դասեր.

1. Մենք ենք մեր բանակը անկախ նրանից թե որ սցենարն է գործել, և երբ մենք մեր ուժերի վրա ենք հենվում, մենք առնվազն չենք պարտվում:

2. Մենք ենք մեր պետությունը՝ անկախ նրանից, թե ինչը կարա նպաստի հետագա բախումներին մենք պարտավոր ենք չլռել խնդիրների մասին, գործել ու դաշնակիցներ հայթհայթել:

3. Մենք ենք մեր հաղթանակը՝ անկախ նրանից, թե ինչ վտանգների առաջ ենք կանգնած՝ մեր հաղթանակի աղբյուրը միավորվելն է:

Չգիտեմ, թե ովքերով ենք միավորվելու, չգիտեմ, թե ովքեր են լինելու մեր դաշնակիցները, չգիտեմ, թե ինչ մեծությամբ կռիվ ենք տալու, բայց վստահ եմ, որ ինչպես մեր ավագ սերունդը բերեց անկախություն, մեր սերունդը բերելու է ինքնիշխանություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ