Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարագա քաղաքից 11 կմ հեռավորության վրա, իսկ Աթենքից հյուսիս-արևմուտք 316 կմ հեռավորության վրա:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ երկրաշարժը հետևանքով խուճապ է սկսվել քաղաքացինների շրջանում, բացի այդ փլուզվել են մի քանի շենքեր Կանալակի գյուղում, որը մոտ է գտնվել էպիկենտրոնին:
Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել, սակայն հայտնի է շենքերին հասցված վնասը:
Այս մասին հաղորդել է Associated Press-ը: