fbpx
Սպորտ

Երկրորդ տեղը հաջողություն չէ. Մանչեսթեր Յունայթեդը պետք է նվաճի Պրեմիեր լիգան. Էդ Վուդվորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը խոսել է ակումբի նպատակների մասին:

«Մենք պետք է նվաճենք Պրեմիեր լիգան: Պրեմիեր լիգան ես դիտարկում եմ որպես ամենամեծ փորձությունը, որը կարելի է հաղթահարել: Կարող եք փորձել ձեր բախտը Չեմպիոնների լիգայում, կարող եք ձգտել և հաղթել այս գավաթը, բայց Պրեմիեր լիգայում հաղթանակը պետք է մեզ պատկանի:

Մենք պետք է կենտրոնացված գործենք, որ հաջողություն գրանցեք այս ոլորտում: Պետք է նախկինից ավելի հետևողականորեն օգտագործենք մեր ունեցած միջոցները։ Ներկայումս ավելի ձեռնտու դիրք ունենք մրցաշարային աղյուսակում:

Քրտնաջանությունը գործի մի մասն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք ԱՊԼ-ում: Երկրորդ տեղը հաջողությունը չէ, մենք պետք է հաղթենք:

Չնայած այս պահին ակումբի մասին որոշ խոսակցություններին, ես զգում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք կփորձենք համբերատար լինել»,- Վուդվորդի խոսքերն է մեջբերում Goal-ը ՝ հղում անելով United We Stand-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ