fbpx
Սպորտ

Այս Խաղերն առանց երկրպագուների կարծես ոգեզուրկ լինեն. Գիլոյանը՝ Տոկիո-2020-ի մասին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով, Տոկիոյի Օլիմպիական խաղերն առանց երկրպագուների կարծես ոգեզուրկ լինեն:

Գիլոյանը շեշտել է, որ ընդհանուր առմամբ այս Օլիմպիական խաղերում շատ լուրջ ուշադրություն է դարձվում համաճարակային կանոններին, մասնակիցներից անընդհատ թեստեր են վերցվում:

«Կազմակերպչական առումով հիանալի պատրաստված է. Ճապոնական բոլոր կառույցները կազմ ու պատրաստ են, ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է, բայց որ երկրպագուներ չկան, ամեն ինչ կարծես ստվարաթղթե լինեն այս խաղերը: Այս Խաղերն առանց երկրպագուների կարծես ոգեզուրկ լինեն: Դա է միակ թերությունը, որի պատճառով տուժում է Խաղերի դիտարժանությունը»,- ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ