Օրերս ավարտվեց վերջին շրջանի ամենաշատ քննարկվող և աղմկահարույց դատավարությունը՝ նախկին ամուսիններ Էմբեր Հերդի և Ջոնի Դեփի մասնակցությամբ: Դերասանը կարողացավ համոզել դատավորին, որ նախկին կինը զրպարտում է իրեն սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով: Այս ընթացքում դերասանի երկրպագուները հետևում էին դատավարության ամբողջ ընթացքին՝ չթաքցնելով իրենց համակրանքը սիրելի դերասանի հանդեպ:
Դեփն այնքան վստահ էր իր հաղթանակի հարցում, որ նույնիսկ չէր ներկայացել վերջին դատավարությանը: Նա այս ընթացքում հանգստանում է Լոնդոնում և ինքնագրեր է բաժանում երկրպագուներին՝ նկարվելով նրանց հետ։
Նախօրեին երկրպագուների ամբոխը բառացիորեն շրջապատել է Ջոնի Դեփին, սակայն դա նրան ամենևին չի շփոթեցրել: Դերասանը շնորհակալություն է հայտնել բոլորին ահռելի աջակցության համար։
Հիշեցնենք, որ պարտված կողմ Էմբեր Հերդը մտադիր է բողոքարկել վճիռը Ֆեյրֆաքսի դատարանում: Դերասանուհին ասել է, որ երդվյալ ատենակալների դատավճիռը «մերժում է այն գաղափարը, որ կանանց նկատմամբ բռնությանը պետք է լուրջ վերաբերվել»։
