Հնդկաստանում լույս աշխարհ են եկել մարմնով սերտաճած երկվորյակներ՝ երկու գլխով, երեք թևով և երկու սրտով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը։
Նշվում է, որ ծնողները սպասում էին լիարժեք ձևավորված երկվորյակների լույս աշխարհ գալուն, սակայն տեսնելով շոկի են ենթարկվել։
Այս երևույթը հայտնի է որպես dicephalic parapagus, երբ երկու նորածին սերտաճած են մարմնով: Դեպքերի մեծ մասում նրանք ծնվում են արդեն մահացած: Այս մուտացիան հանդիպում է մեկ միլիոն երեխայից մեկի մոտ:
Ներկայում նորածինները հոսպիտալացված են։