Զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունների մակարդակը բարձրացնելու նպատակով հուլիսի 29-ից 31-ը 5-րդ զորամիավորման զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ:
Գործնական պարապմունքներն ուղեկցվել են քննարկումներով: Ավարտին զինծառայողները քննություն են հանձնել ֆիզիկական և կրակային պատրաստությունից:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ Պաշտոնական կայքից։