Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:
- Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել է պաշտոնյաների կողմից հողամասերի օտարման դեպքեր
- Երևանի բազմաբնակարաններում փակվել է արդեն ավելի քան 3400 աղբատար․ քաղաքապետարան
Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ»,-ասված է հաղորդագրության մեջ: