«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է շոտլանդացի մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի մասին, ում գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2004-2008 թվականներին:
«Ֆերգյուսոնն ինձ երկրորդ հոր պես էր։ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը իմ կարիերայի ամենաբարդ ընտրությունն էր։ Այդ ժամանակ ես ընդամենը 17 տարեկան է ու թողեցի ընտանիքիս ու ընկերներիս:
Ինձ ոգեշնչում էր, թե ինչպես էր Սըր Ալեքսը հաղթահարում ցանկացած իրավիճակ: Ես ամեն օր նոր բան եմ սովորել նրանից»։ Այս մասին հայտնել է Պիկեն l’Équipe-ին տված հարցազրույցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: