fbpx
Իրավական

Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ամբողջ պետական համակարգը ենթարկել վեթինգի. Արթուր Վանեցյան

Մայիսի 24-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Ազգային ժողովում պատասխանել է վեթինգ անցկացնելու վերաբերյալ լրագրողների հարցին:

«Անկեղծ ասած չգիտեմ`օրե՞նք, թե՞ որոշում է լինելու վեթինգի վերաբերյալ: Լինելուց հետո, երբ հստակ նշված կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ինչպես ենք մենք պատկերացնում այն, եթե ԱԱԾ-ն այդ գործընթացում կունենա իր անելիքները, ԱԱԾ-ն միանշանակ կիրականացնի իր անելիքները», – ասել է ԱԱԾ տնօրենը:

Լրագրողները հարց են ուղղել՝ արդյո՞ք միայն դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, ինչին ի պատասխան Արթուր Վանեցյանն ասել է.

«Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ամբողջ պետական համակարգը ենթարկել, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության և այլնի վերաբերյալ: Պետք է անել ամեն ինչ. դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, հասարակության շրջանում պետք է կասկածները փարատվեն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ