Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել հայտարարությամբ:
Նա հայտնել է, որ ինքն իրեն չի դիրքավորում որպես Բելառուսի ապագա նախագահ:
«Ես չեմ խնդրում իմ մեջ տեսնել Բելառուսի ապագա նախագահին, քանի որ ես ինձ այդպես չեմ դիրքավորում»,-ասել է նա:
«Իմ ընտրական ծրագիրը բաղկացած էր երեք կետից, որոնցից ամենաառաջնայինը կրկնակի ընտրություններն են, արդար, թափանցիկ և բաց: Եվ արդեն այս ընտրություններում կընտրվի նախագահ: Համոզված եմ, որ նա կլինի շատ ուժեղ առաջնորդ, որի հետ պրն. Պուտինը պայմանավորվելու ինչ-որ բան կգտնի և նրա հետ հավասար կխոսի, եթե իմ մեջ չի տեսնում մարդ, ում հետ կարող է խոսել», – նշել է Տիխանովսկայան:
Այս մասին տեղեկանում ենք РБК-ից: