«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Սևիլիայի» դեմ Լա Լիգայի 8-րդ տուրի հանդիպումը (4-0):
«Հասանք արդյունքի: Մենք շատ պահեր ունեինք, իսկ նրանք՝ քիչ։ Ես չգիտեի, որ Մեսսին առաջին գոլն է խփել մրցաշրջանում։ Նա միշտ այնքան շատ գոլեր է խփում, որ ես նույնիսկ դրա մասին չեմ մտածել։
Մենք կարողացանք անցնել բարդ խաղերի միջով։ Այժմ ավելի լավ վիճակում ենք:
Մենք երջանիկ ենք:
Չգիտեմ, թե Դեմբելեն մրցավարին ինչ է ասել, որ հեռացվի, բայց չեմ կարծում, որ արտահայտությունը երկար էր: Հաճախ չես լսի, որ նա իսպաներեն խոսի», – Վալվերդեի խոսքերն է փոխանցում El Chiringuito-ն: