Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեքսանդրո Կամոնոն մեկնաբանել է, այն լուրերը, թե Հակիմիի տրանսֆերով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Ալեքսանդրո Կամոնոն նշել է, որ ինքը այդ լուերեը իմացել է թերթերից։
«Ես դրա մասին կարդացել եմ թերթերում, բայց «Բավարիան» ինձ հետ չի կապել Աշրաֆի մասին»,- նշել է գործակալը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»:
Աղբյուրը՝ Tuttomercatoweb․