Ես գիտեմ, թե որքան հիասթափված են իմ ֆուտբոլիստները․ Գվարդիոլա

Հրապարակող՝

Գվարդիոլան չի պատրաստվում լքել Սիթին նման բարդ իրավիճակում․ Daily Mail

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (0:1) թիմի կրած պարտությունը։

«Շնորհակալ եմ տղաներից, նրանք ամեն ինչ տվեցին խաղադաշտում: Ես գիտեմ, թե որքան հիասթափված են, քանի որ սովոր չեն պարտություններին: Սա ֆուտբոլ է, այս բաները տեղի են ունենում: Ոչ մի թիմ 4 անգամ անընդմեջ չի հաղթել Պրեմիեր լիգան: Մենք հետ ենք մնում, բայց հոկտեմբերն է», – Գվարդիոլայի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Արսենալը» 20 միավորով հավասարվեց առաջատար «Տոտենհեմին»։

Ամենաթարմ