fbpx
Աշխարհ

Ես հավաքագրել եմ 10 մլրդ դոլար Վրաստանում ուղիղ ներդրումներ կատարելու համար․ Սաակաշվիլի

Վրաստանում ուղղակի ներդրումների համար ես մոբիլիզացրել եմ մոտ 10 միլիարդ դոլար, ասել է Միխեիլ Սաակաշվիլին «Rustavi 2 » ՀԸ-ի «Շաբաթվա շեշտադրումներ» հաղորդման ուղիղ եթերում:

«Ես րոպե անգամ չեմ կորցնում, հանդիպում եմ տարբեր մարդկանց, գործարարների, արտագաղթվածների հետ: Այստեղ է մեր հասարակության լավագույն մասը, միևնույն ժամանակ այն, ինչ տեղի է ունենում այստեղ ողբերգություն է: Օրինակ՝ երբ Վրաստանի ցամաքային զորքերի հրամանատարը, որի ուսուցման համար մեծ եռանդ ու գումար է ներդրվել, այստեղ աշխատում է բեռնակիր: Երբ բարձրակարգ մասնագետները՝ բժիշկները, ինժեներները, տեխնոլոգները այստեղ աշխատում են տաքսու վարորդներ և այլն, դա աղետ է երկրի համար»,- ասել է Միխեիլ Սաակաշվին :

Նրա խոսքերով՝ իր իշխանության տարիներին շատերը վերադառնում էին հայրենիք: Այժմ տեղի է ունենում հակառակ գործընթաց:

Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ Լիոնում փետրվարի 10-ին տեղի է ունենալու հանդիպում վերջին շրջանում Վրաստանից արտագաղթած մարդկանց հետ, որոնց թիվն, ըստ նրա, բավականին մեծ է: Սաակաշվիլին հայտարարել է նրանց հետ շարժում ստեղծելու մասին:

«Իմ նպատակն է կազմակերպել այդ մարդկանց: Մենք միասին ստեղծել ենք «Դեպի տուն» շարժումը, որի համաշխարհային հավաքը տեղի կունենա Լիոնում փետրվարի 10-ին: Շատերը մեծ գումարներ են ներդրել այդ գործում: Յուրաքանչյուր տարի այդ մարդիկ Վրաստան են առաքում առնվազն 2 միլիարդ դոլար»,- ասել է Սաակաշվիլին:

«Ես հավաքագրել եմ, իմ կարծիքով, 10 մլրդ դոլար Վրաստանում ուղիղ ներդրումներ կատարելու համար: Դա այն գումարն է, որ անպայման կներդնեն գործարարները՝ վրացի և ոչ միայն, հենց Իվանիշվիլիի ռեժիմը հեռանա երկրից»։

«Այդ մարդիկ իրենց ձեռքը պետք է վերցնեն առաջնությունը: Խոսքը վերաբերում է Վրաստանի ներսում և նրա սահմաններից դուրս լավագույն ռեսուրսին: Լիոնում կկայանա արտերկրում, ինչպես նաև Վրաստանում բնակվող վրացիների հավաք: Մենք խաղաղ դիմակայությամբ պետք է փոխենք իշխող Վրաստանի վարչակազմը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ