Ես կտրականապես հերքում եմ այն արտահայտությունները, որոնք վերագրվել են ինձ․ Սեբալյոս

Ամենադիտվածներ

Դանի Սեբալյոսը հերքել է իր ու  Զինեդին Զիդանի միջև կոնֆլիկտի մասին լուրերը:

«Որոշ ԶԼՄ-ներում, որոնք չեմ էլ ուզում թվարկել, հայտնված ինֆորմացիայի վերաբերյալ ցանկանում եմ ասել, որ «Ռեալի» մարզչական շտաբից որևէ մեկի հետ իմ ոչ մի անձնական զրույց հանրությանը հասանելի չի դարձել:

Ես կտրականապես հերքում եմ այն արտահայտությունները, որոնք վերագրվել են ինձ: Չափազանց ոչ պրոֆեսիոնալ ու ոչ խելամիտ է նման ստահոդ լուրեր հրապարակելը: Հատկապես այն ժամանակ, երբ մենք Իսպանիայի հավաքականի հետ պայքարում ենք այնպիսի կարևոր մրցաշարում, ինչպիսին Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է», – «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Սեբալյոսը:

Ամենաթարմ