Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Եվրոպական խաղերին իր մասնակցությունից միայն հաղթանակ է ակնկալում:
«Տարբերություն չկա սա Եվրոպական խաղեր է, թե այլ մրցաշար, ես մասնակցում եմ միայն հաղթանակի համար: Ցանկացածին մասնակցելիս մի նպատակ ունեմ՝ ոսկե մեդալը:
Ես պարտվել չեմ սիրում. ինձ համար դա աղետ է»,- Կարապետյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Նշենք, որ Եվրոպական խաղերը կկայանան հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: