fbpx
Ժամանց

Անելյա Գուբրյանը կյանքում ու սերիալում փորձում է նույնը լինել

Azat TV-ին զրուցել է մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանի հետ:

Դուք սովորում եք լրագրություն, բայց ներկայանում եք որպես մոդել և նկարվում եք սերիալներում: Ո՞րն եք համարում ձեր մասնագիտությունը։

– Որպես մասնագիտություն միանշանակ լրագրությունը, բայց ես ինձ ավելի շատ պրոֆեսիոնալ մոդել եմ համարում, իսկ դերասանությունը շատ հեռու է պորֆեսիոնալ լինելու համար, բայց ձգտում եմ դրան:

Քանի որ վաղուց  եք զբաղվում մոդելինգով , կպատմեք ինչպե՞ս սկսվեց ձեր մոդելային կարիերան։

-Ես միշտ  շրջապատված եմ եղել մոդելներով: Մայրիկս ու իր ընկերուհիները նույնպես եղել են մոդելներ, և չնայած, որ բոլորը մոդելինգին որպես հոբբի են վերաբերվում, ես երազել եմ պրոֆեսիոնալ զբաղվել դրանով։ 15 տարեկանս լրանալուն պես դիմեցի մոդելային կազմակերպություն ու սկսեցի զբաղվել դրանով:

Anelya

Որքանո՞վ էր հեշտ ձեզ համար պոդիումը, նկարահանումները։

-Մոտ 3-4 տարեկանից սկսած ես նկարահանվում էի արդեն, մայրիկս տարբեր կազմակերպությունների էր դիմում գովազդների կամ հոլովակների նկարահանման համար: Պոդիումին հեշտ եմ վերաբերվել, որովհետև պարի էի գնում, չնայած չեմ կարծում, որ որևիցե բան ինձ կխանգարեր, քանի որ վախ չեմ ունեցել բեմ բարձրանալու և հանրությանը ներկայանալու համար:

Կա՞ հագուստոր երբևէ չեք ցուցադրել,չեք ցուցադրի և ինչու՞։

-Ընդհանրապես մոդելներին անվանում են «քայլող կախիչ» ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր իր, որը տալիս են, դու պետք է կրես: Մոդելը, որպես այդպիսին, իրավունք չունի ասելու ինձ այս սանրվածքը դուր չի գալիս, այս հագուստը դուր չի գալիս, բայց, ամեն դեպքում, կան պայմանավորվածություններ: Ես հնարավոր է շատ բաց հագուստ չկրեմ, բայց դա ևս կապ ունի, թե ինչ հանրության համար է և ինչ ձևաչափի շոու է:

Գաղտնիք չէ, որ մոդելինգը այն ոլորտն է, որտեղ մրցակցությունը շատ է: Ինչպե՞ս եք դուք դա հաղթահարել։

-Կարծում եմ, որ յուրանքանչյուր ոլորտում պետք է լինի առողջ մրցակցություն, որովհետև դա քեզ ստիպում է տեղում չդոփել, աշխատել ինքդ քեզ վրա, ձգտել ավելիին։ Իմ դեպքում ևս կա առողջ մրցակցություն, ու ես միայն ուրախ եմ դրա համար: Որևիցե խնդիր չի առաջացրել դա ինձ մոտ, հասկանում եմ, օրինակ, ինչու ընտրվեց մի գործի համար մյուս մոդելը այլ ոչ ես, և փորձում եմ այդ սխալները կամ խնդիրները ուղղել:

-Կպատմե՞ք սերիալում նկարվելու առաջարկի մասին։

-17 տարեկան էի, երբ ուղղակի  զանգեցին ու ասացին, որ տեսել են իմ նկարները ու ուզում են քասթինգ անցկացնել: Քասթինգի ընթացքում, երբ սցենարն էի արդեն կարդում, պրոդյուսերն ասաց, որ հավատում է ինձ, որ ես կարող եմ ու միանգամից ընտրեցին ինձ: Ես նույնիսկ այդքան պատրաստակամություն չհայտնեցի, որովհետև վախենում էի՝ չունենալով փորձ միանգամից նկարահանվել  գլխավոր դերում:

-Մասնագիտությամբ դերասան չլինելը որքանո՞վ է խանգարում նկարահանվել սերիալներում։

-Կարծում եմ, որ կան մասնագիտություններ, որոնք տաղանդի հետ մեծ կապ ունեն: Օրինակ՝ նկարչությունը, միանշանակ, բոլորս կարող ենք նկարել սովորել, բայց կան մարդիկ, որոնք ի ծնե դրան ուրիշ կերպ են վերաբերվում: Դերասանությունը նույնպես ես վերագրում եմ նմանտիպ մասնագիտության: Միգուցե ես ինչ-որ տերմիններ չիմանամ, որոնք սովորեցնում են թատերական ինստիտուտում, չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց կարծում եմ, ես մի փոքր  տաղանդ ունեմ, որը փորձում եմ զարգացնել: Ես բաց եմ յուրաքանչյուր նկատողությունների համար, փորձում եմ սովորել ու զարգանալ դրա մեջ:

Մասանգիտություն չունենալն ինձ խանգարում է մի փոքր այն առումով, որ կան մարդիկ, ովքեր ավարտել են թատերականը ու ինձ վերաբերում են որպես ոչ մասնագետ, դա ինձ սերիալներում չի խանգարել, որովհետև միշտ  նկարահանվել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնք ինձ լավ են վերաբերվել, սովորեցրել են: Անձամբ  սերիալներում չեմ բախվել նման խնդրի, բայց առհասարակ կան մարդիկ, ովքեր մասնագիտությամբ դերաասան են, ինձ վերաբերում են դրսի մարդ: Ես փորձում եմ դրան հանգիստ վերաբերվել՝ հասկանալով նրանց, բայց այդ նույն մարդիկ հնարավոր է ինչ-որ տեղ զիջեն ինձ խաղային տեսանկյունից:

Ես չեմ նեղվում, որ մանսագիտությամբ դերասան չեմ, հակառակը դա ինձ տալիս է մոտիվացիա, որ ես ձգտեմ հասնել դրան:

-Երբևէ մտածե՞լ եք ձեզ փորձել թատրոնում։

-Թատրոնում խաղացել եմ 10-12 տարեկանում: Նարեկ Դուրյանը ներկայացում էր բեմադրել՝ «Քաջ Նազարը», որտեղ բոլորը երեխաներ էին խաղում: Կարելի  է ասել, որ թատորնի փորձ ևս ունեմ: Ինձ համար, եթե դերասանություն, ապա միանշանակ թատրոն, բայց դա շատ ժամանակ է պահանջում: Թատրոնը մեծ փորձեր է պահանջում ու աշխատանք է պահանջում։ Երբ կարողանամ ժամանակս լիարժեք տրամադրել թատրոնին,անպայման նորից կգնամ:

-Ինչպիսի՞ն եք դուք տեսախցիկի առջև և ինչպիսի՞ն դրանից դուրս։

-Ընդհանրապես մարդիկ փորձում են տեսախցիկի առջև ինչ-որ կերպար ընդունել, որը հանրությունն է ցանկանում տեսնել, բայց դրանից դուրս նրանք ավելի իրենց նման են: Ես փորձում եմ լինել հենց այնպիսին, ինչպիսին կամ: Տեսախցիկի թե առջևում, թե հետևում փորձում եմ իմ «ես»-ը պահել ու սովորեցնել մարդկանց, որ որևիցե կերպար ես չեմ ուզում ինձ վրա կրել, սովորեցնել մարդկանց հենց այն Անելյային սիրեն ու ընդունեն, որը կա իրականում:

Anelya

Պատկերացրե՞լ  եք  ինքներդ ձեզ 5 տարի հետո, ըստ ձեզ՝ ի՞նչ կփոխվի ձեր կյանքում։

-Կար ժամանակ, երբ պլանավորում էի: Ես ընդհանրապես շատ պլանավորող մարդ եմ, բայց մոտ 2 տարի առաջ հասկացա, որ ոչինչ պետք չէ պլանավորել: Կյանքը շատ դինամիկ է և անկանխատեսելի, հատկապես իմ դեպքում նկատել եմ այդ անկանխատեսելիությունը: Իհարկե, գլոբալ պլաններ միգուցե լինեն, բայց դրանք այնպիսին չեն, որ ես կարող եմ հիմա ասել 5 տարի հետո ես կլինեմ այսպիսին: Հնարավոր է՝ ամեն ինչ թողնեմ ու սկսեմ զբաղվել գյուղատնտեսությամբ, այդպիսի  անկանխատեսելի կյանք ու միտք ունեմ, չեմ կարող պատասխանել այս հարցին:

 

Հեղինակ՝ Ռիտա Մնացականյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ