fbpx
Սպորտ

Ես քեզ կսպանեմ․ ՊՍԺ-ի նախագահը բղավելով հարձակվել է Ռեալի պատվիրակի վրա

Այս գիշեր Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» անցկացրին իրենց պատասխան հանդիպումը։ «Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով ու դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ։

Խաղի մրցավարությունից դժգոհ է մնացել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, ով փորձել է գլխավոր մրցավարի սուլիչից հետո շտապել մրցավարների սենյակ ու անձամբ հայտնել իր դժգոհությունը։

Այս մասին գրում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ Խելաիֆինի բավական բարկացած է եղել ու ճանապարհին տարբեր առարկաների է հարվածել։ Նա մոլորվել է և հայտնվել ոչ թե մրցավարների սենյակում, այլ «Ռեալի» պատվիրակ Կառլոս Դավիլայի սենյակում, ով այդ իրավիճակը փորձել է նկարահանել հեռախոսով։

Նշվում է, որ սա էլ ավելի է հունից հանել ՊՍԺ-ի նախագահին, ով մոտեցել է պատվիրակին, բղավել՝ «Ես քեզ կսպանեմ», փորձել հարվածել, բայց նրա թիկնապահները կանգնեցրել են իրեն։

Marca-ից հայտնում են նաև, որ որոշ ժամանակ անց ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն «Ռեալից» պահանջել է հեռացնել նկարահանված տեսանյութը, ինչը բավարարվել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ