«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի-Դիտեր Ֆլիկը «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած ընկերական խաղից հետո (2:2. 1:4) խոսել է իր ծրագրերի մասին։
«Այստեղ՝ «Բարսելոնայում» մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի մի բան, ինչ Պեպ Գվարդիոլան կառուցել է «Մանչեսթեր Սիթիում»: Ես ուզում եմ գնալ Գվարդիոլայի ճանապարհով»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Թոնի Խուանմարտին։
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է 2։2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին գտնվել կատալոնական ակումբի խաղացողները։