Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ասել է, որ երկրի ԱԳՆ ղեկավարը պատվիրակություն կկազմի մեքսիկական ներմուծման վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքի հետ կապված՝ խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու համար: Այս մասին տեղեկացնում է AP-ը։
Լոպես Օբրադորը Թրամփին ուղղված բաց նամակում ասել է, որ «սոցիալական խնդիրները չեն լուծվում հարկադրական միջոցների օգնությամբ»՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը միգրանտների երկիր է։ «Ազատության արձանը դատարկ խորհրդանիշ է»,- նշել է նա։
«Խնդրում եմ հիշել, որ ես խիզախության պակաս չունեմ, ես վախկոտ չեմ ու երկնչող էլ չեմ, այլ ավելի շուտ գործում եմ սկզբունքներին համապատասխան»,- նշել է նա Թրամփին ուղղված նամակում։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Դոնալդ Թրամփը 5 տոկոսանոց սակագին էր մտցրել Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների վրա սկսած հունիսի 10-ից, որպեսզի ստիպի Մեքսիկային ավելի մեծ ջանքեր գործադրել Կենտրոնական Ամերիկայից միգրանտների հոսքը դադարեցնելու համար, որոնք փորձում են հատել ԱՄՆ սահմանը։