Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկություն չունի մեկնաբանել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը։
«Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանեմ, խոսամ: Էս ա… ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը։
«Էդ էին ֆուտբոլից ուզում, ստացել են, մեկնաբանեմ, որ ի՞նչ»,-ասաց Հայրապետյանը։
Հարցին՝ սպասելի՞ էր, որ Արթուր Վանեցյանը հրաժարական կտար, Հայրապետյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի, ավարտեցի»։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին, հրաժարական է տվել ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։
Աղբյուրը՝ Aysor.am

