Պյեր–Էմերիկ Օբամեյանգը խոսել է այս մրցաշրջանում ԱՊԼ–ի լավագույն ռմբարկու դառնալու հնարավորության մասին.
«Միշտ էլ հաճելի է հաղթելը: Եթե ցանկանում ես լինել լավագույնը, ապա պետք է դառնաս ԱՊԼ–ի լավագույն ռմբարկու: Մրցաշարում խաղում են հիանալի հարձակվողներ: Նրանք կայուն խաղ են ցուցադրում ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
Լավագույն հարձակվողները գոլեր են խփում ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Ահա թե ինչն է նրանց դարձնում յուրահատուկ: Ես վստահ եմ ինձ վրա ու գիտեմ, թե ինչ կարող եմ անել նպատակիս հասնելու համար: Խնդիր չի լինի, եթե չդառնամ լավագույնը: Սակայն Պրեմիեր լիգայում դեռ երկու հանդիպում պետք է անցկացնեմ, այնպես որ ինչու չպայքարել ռմբարկուի կոչման համար»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ ԱՊԼ–ի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկունների ցուցակում առաջատարը դեռևս Մոհամեդ Սալահն է՝ 21 գոլով, իսկ Օբամեյանգը՝19 գոլով 4-րդն է։