«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտնել է, որ շատ կցանկանար կազմակերպել Նեյմարի տեղափոխումը մադրիդյան կաումբ:
Նա ասել է, որ եթե իրենից ինչ-որ բան կախված լիներ, ապա Նեյմարը վաղուց «Ռեալում» կլիներ, սակայն կյանքն այնպես չէ, ինչպես, որ մենք ենք ցանկանում:
«Մեծագույն ֆուտբոլիստները միշտ պետք է խաղան աշխարհի լավագույն ակումբներում: «Ռեալն» այսօր առաջնային տարբերակ է ցանկացած խաղացողի համար: Ցանկանո՞ւմ եք հաղթել Չեմպիոնների լիգայում. տեղափոխվեք «Ռեալ»,-ասել է Կառլոսը:
Այս մասին հայտնում է AS-ն:

