Եթե Սիթին հաղթի մնացած խաղերում, ես կարող եմ միայն շնորհավորել նրանց. Կլոպ

Ամենադիտվածներ

Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ- ի չեմպիոնական մրցավազքի մասին.

«Եթե «Սիթին» հաղթի մնացած խաղերում, ես կարող եմ միայն շնորհավորել նրանց: Ամեն ինչ շատ պարզ է: Նրանք կանցկացնեն փայլուն, հրաշալի մրցաշրջան:

Նախորդ մրցաշրջանը նույնպես նրանց համար փայլուն էր, իսկ ընթացիկում նրանք գրեթե կրկնեցին նախորդ տարվա արդյունքը՝ միավորներով: Սա խելահեղություն է:

Այսպիսի կայունությամբ միայն կարելի է հիանալ: Չեմ կարող ինչ-որ վատ բան ասել: Չենք ցանկանում չեմպիոն դառնալ «Մանչեսթեր Սիթիի» պարտությունների շնորհիվ: Ցանկանում ենք մեր հաղթանակներն ունենալ»,- գերմանացու խոսքն է մեջբերում Goal-ը:

Ամենաթարմ