Հնդկաստանում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրություններ: Երկրում շուրջ 900 միլիոն ընտրող կա, ուստի աշխարհում ամենամասշտաբային ընտրությունները կիրականացվեն 7 փուլով և կշարունակվեն 1 ամսից ավելի՝ մինչև մայիսի 19-ը: Արդյունքները կհրապարակվեն մայիսի 23-ին:
Ընտրություններին մասնակցում է գործող վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությունը: Նրա հիմնական մրցակիցն է ընդդիմության ղեկավար Ռահուլ Գանդին:

