Հասարակություն

Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ցեղասպանությունը․ թուրք պատգամավոր

Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Ես կարծում եմ, եթե S-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին Կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան սպասում։ Կարևոր է, որ 2020թ.-ի գործընթացի շրջանակներում արձագանքները հանդարտեցվեն և օրակարգը փոխվի։

Ձեր կողմից նշված S-400-ների գործարկման ժամկետում մեծ է հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության բանաձևը բերվի կոնգրեսի օրակարգ և ընդունվի։ Ես չգիտեմ, թե Թուրքիայի նախագահն ինչու հայտարարեց հենց այդ ժամկետի մասին։ Այդ ժամկետը պետք է առաջ բերվի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ