fbpx
Քաղաքականություն

Եթե ԶՈւ-ն չհեռացավ ու իշխանության բերեց ինչ-որ մեկին՝ կարող է հոկտեմբերի 27-ի պատմությունը կրկնվել

Ենթադրվում է, որ եթե ԶՈւ-ն չհեռացավ, և իշխանության բերեց ցանկացած մեկի, պատմությունը կրկնվելու է և մնալու է նրանց դատարկ կամուֆլյաժը, ինչպես անփառունակ 99-ի հոկտեմբերի 27-ը եղավ:

Ղարաբաղյան կլանը սկզբից գործի դրեց Վազգեն Մանուկյանին, Բաբուխանյանին, Սադոյանին, Գեղամյանին, Հայրիկյանին, և այլն ու 96-ին բարոյալքեցին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը: Այնուհետև Տեր-Պետրոսյանի կողմից սուպերուժային դարձրած Սերժի, ՊՆ նախարար Վազգենի և ժողովրդի գլխին պատուհասած վարչապետ Ռոբերտի պարտադրմամբ հեռացավ հենց ինքը՝ Լևոնը:

Այսքանով կավարտվեր այս տխրահռչակ պատմությունը, եթե հետո Վազգենին, ով ղարաբաղյան կլանից չէր և փորձում էր ինքնիշխանություն հաստատել, չչեզոքացնեին պլանավորած ագիտացիայի և գործողությունների միջոցով, ինչից չէին կարող անմասն լինել վերոգրյալ անձանցից ոմանք՝ ունենալով ուժային վերահսկողություն և ուղղորդումների լայնածավալ գործիքներ:

Ցավալիորեն, գրեթե նույնը հիմա է տեղի ունենում, որին դիմակայելու միակ միջոցը Նիկոլ Փաշինյանը շ դարձրել է իր անձի համբավն ու պաշտպանությունը: Իսկ շատերը սա հասկանալով թքած են ունենում պետության վրա էլ, Փաշինյանի վրա էլ, հների վրա՝ առավել ևս: Եվ քանզի քաղաքական դաշտը սնանկ է առաջարկներով և պարբերաբար կուսակցություններ են ստեղծվում ու ուժեր են ձևավորվում, որից հետո անհետանոյմ են առանց հետագծի, մնում է հետևել ու հուսալ, որ գոնե ակտիվ կողմերը պետության շահն ի վերջո կգիտակցեն ու չեն կրկնի նույն սխալներն, ինչ նախկիններն են արել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ