fbpx
Սպորտ

Էտո’Օ-ն ուժեղ բնավորություն ուներ և հրաշալի կերպով դիմադրում էր ճնշումներին. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Սամուել Էտո’Օի կարիերան ավարտելու լուրին։ Հիշեցնենք, որ Գվարդիոլան Էտո’Օ-ի հետ աշխատել էր «Բարսելոնա»-ում:

«Նա անհավատալի խաղացող էր իսկական հարձակվող: Լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, ում հետ աշխատել եմ: Էտո’Օ-ն ուժեղ բնավորություն ուներ և հրաշալի կերպով դիմադրում էր ճնշումներին: Երկար ժամանակ չեմ աշխատել նրա հետ, բայց դա չխանգարեց, որ հասկանայի, թե ինչպիսինն է Սամուելը»,- իսպանացու խոսքերն է հաղորդում Goal.com-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ