Եթովպիայում տեղի ունեցած Boeing 737 MAX ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են «սև արկղերը» (բորտային ինքնագրիչ), որոնք կուղարկվեն Ֆրանսիա։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի անվտանգության վերլուծման հարցերով ֆրանսիական բյուրոն (BEA)։
Բյուրոն կզբաղվի ինքնագրիչների ապակոդավորմամբ և անձնակազմի զրույցի ձայնագրության վերծանմամբ, նշում է TASS գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ethiopian Airlines-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ ինքնագրիչները կուղարկվեն Գերմանիա։
Հիշեցնենք, որ Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX ինքնաթիռը կործանվել էր թռիչքից րոպեներ անց։ Զոհվել է 35 երկրի 157 քաղաքացի։ Վթարի պատճառները դեռ պարզվում են։