fbpx
Աշխարհ

Եվրահանձնաժողովը չի կանգնեցնելու միգրացիոն հոսքը․ եվրակոմիսար

Եվրահանձնաժողովը մտադիր է ոչ թե կանգնեցնել միգրացիոն հոսքը Եվրոպա, այլ միայն գտնել այն ավելի լավ կառավարելու եղանակները: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է միգրացիայի, քաղաքացիության և ներքին գործերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Մենք պետք է անկեղծ լինենք. միգրացիայի երևույթը եղել է ու կլինի ապագայում: Խոսքն այն մասին չէ, թե ինչպես դա կանգնեցնել, այլ ինչպես ավելի լավ կառավարել այդ երևույթը»,-հայտարարել է նա:

Ավրամոպուլոսը ընդգծել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով իրադրությունը կարող է կրկին սրվել:

Ամփոփելով միգրացիայի բնագավառում Եվրահանձնաժողովի աշխատանքի արդյունքները՝ նա հայտնել է, որ 2016-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում Եվրահանձնաժողովը հասել է ԵՄ-ի տարածքում քվոտաների սկզբունքով մոտավորապես 55 հազար միգրանտների տարաբնակեցման, ինչը, ըստ նրա, նշանակալի ձեռքբերում է:

Եվրոպական վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի, տվյալներով՝ 2015 թվականից ի վեր Եվրամիության արտաքին սահմանների միայն գրանցված անօրինական հատումների թվաքանակը գերազանցում է 2,5 միլիոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ