Եվրահանձնաժողովն Ուկրաինային 500 մլն եվրո է ուղարկել

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 500 մլն եվրո է ուղարկել միկրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՀ մամուլի ծառայությանը։

Սա 2022 թվականի համար նախատեսված երրորդ և վերջին տրանշն է։ Այս գումարի փոխանցումից հետո ռազմական գործողության սկզբից ուկրաինական կողմին տրամադրված օգնության ծավալը հասել է 7,5 միլիարդ եվրոյի։

«Հաջորդ տարի Ուկրաինան կստանա 18 միլիարդ եվրոյի վարկային աջակցության ծրագիր, առաջին վճարումը սպասվում է տարեսկզբին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ