Եվրահանձնաժողովը 1,49 միլիարդ եվրոյով տուգանել է հանրահայտ Google ընկերությանը : Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուգանքը սահմանվել է ԵՄ կանոնադրության մեջ ամրագրված՝ «Մենաշնորհների մասին օրենքի» դրույթների խախտման հիման վրա: Մասնավորապես հաղորդվում է, որ ընկերությունը չարաշահել է էլեկտրոնային գովազդի շուկայում դոմինանտ կարգավիճակում գտնվելու փաստը: