fbpx
Աշխարհ

Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կողմ չէ, սակայն դրա մաս է կազմում․ Բորել

Եվրամիությունը Ուկրաինայի հակամարտության մասն է՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսպանիայում կայացած «Ո՞ւր ես գնում, Եվրոպա» խորագրով միջազգային խորհրդաժողովում։

«Մենք այս խաղի մի մասն ենք։ Մենք պատերազմում հանդես չենք գալիս որպես կողմ, բայց մենք արդեն հակամարտության մաս ենք կազմում, և թե ինչպես այդ հակամարտությունը կլուծվի, կազդի խաղաղության և մեր անվտանգության վրա»,- նշել է դիվանագետը։

Բորելը նաև մտահոգություն է հայտնել Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հնարավոր կրճատմամբ։

«Գերմանիան բացարձակ ցուցանիշներով ավելի շատ է աջակցում Ուկրաինային, քան Ֆրանսիան։ Ուստի խիստ մտահոգիչ է այն հայտարարությունը, որ Գերմանիան առաջիկա տարիներին կկրճատի ռազմական աջակցությունը»,- ասել է Բորելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ