Նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ որպես բացառություն մնացած պատժամիջոցների չեղարկման հնարավորությունն այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է գերազանցել հարստացված ուրանի թույլատրելի շեմը։ Այս մասին Breitbart News-ի հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։
Նա նշել է, որ «իրանական ռեժիմի» որոշումը ցուցադրում է Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության հաջողությունը։
«Դա ցույց է տալիս, որ ռեժիմն իսկապես զգում է տնտեսական պատժամիջոցների սրսուռը»,- նշել է նա՝ հավելելով, որ դա նաև Իրանի չար մտադրության նշանն է։
Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Իրանը երբեք չի ընդունել միջուկային զենքից հրաժարվելու ռազմավարական որոշում։
«Դրա համար այդ բոլոր քայլերը նրանց մոտեցնում են միջուկային զենք ունենալուն՝ կրճատելով այսպես կոչված բեկման ժամանակը,-նշել է Բոլթոնը։
Նա կարծում է, որ Եվրոպայի փորձերը՝ պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը, առաջիկա շաբաթներին ավելի քան չկայացած կլինեն։
«Իրանցիները ակնհայտորեն զգում են տնտեսական և քաղաքական ճնշումը։ Եվ հիմա եվրոպացիները պետք է ընդունեն, որ Իրանը դուրս է գալիս գործարքից»,-ասել է Բոլթոնը։