fbpx
Հասարակություն

Այրվել է ինքնաշեն տնակ

Հուլիսի 5-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 09:43-ին:

Այրվել է ինքնաշեն տնակ՝ ամբողջությամբ (8 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ