fbpx
Արցախ

Բակո Սահակյանի նախագահությամբ Արցախի կառավարության նիստ է հրավիրվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Արցախի նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել 2019 թվականի անելիքները` հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը և ապահովել տնտեսության զարգացումը:
Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության եւ էներգետիկայի, ինչպես նաեւ առևտրի եւ ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը:
Նախագահը դրական է որայեկ այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման:
Որօպես կարևոր ձեռքբերում գնահատվել է նաեւ այն, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաև արտահանման հնարավորություն:

«Տնտեսության դինամիկ զարգացման կարեւոր խթանիչներից է գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը, փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձևավորումը: Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է»,- շեշտել է Բակո Սահակյանը:

Նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում, նշելով, որ պետությունը կշարունակի տարբեր ծրագրեր իրականացնել բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման ուղղությամբ` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խավերի, հատկապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը:
Անդրադառնալով 2019 թվականի անելիքներին` երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար` շեշտելով պետական ռեսուրսների օպտիմալացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ