Արևմուտքը անկում է ապրում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Մադրիդի Ֆրանսիսկո դե Վիտորիա համալսարանում իր ելույթի ժամանակ, փոխանցում է Mundo թերթը:
«Դարեր ի վեր համաշխարհային առանցքն անցել է արևմուտքում, իսկ այսօր այն տեղափոխվել է արևելք: Մոլորակը բնակեցնող յոթ միլիարդ մարդուց չորս միլիարդն ապրում է Ասիայում, իսկ կենտրոնում՝ սոսկ 800 միլիոնը: Մենք այլևս համաշխարային առանցք չենք, և դրա համար կան ժողովրդագրական պատճառներ»,- ասել է քաղաքական գործիչը:
Սարկոզին կարծում է, որ Եվրամիության ճգնաժամի պատճառը հնացած գաղափարներն են: Այսպես 27 երկրով չի կարող միասնական Եվրոպա լինել: Դրա փոխարեն նա տեսնում է «չորս Եվրոպա». Շենգեն, եվրո, պաշտպանություն և միություն, ուստի կոչ է անում հրաժարվել հին հայեցակարգերից և մտածել «ապագա Եվրոպաների» մասին: Այդ իրավիճակն, ըստ Սարկոզիի, հանգել է Brexit-ին, որը նա համարել է խելացնորություն, դրամա և պատմական հակասություն:
«Եվրոպան պետք է դադարի անշարժ լինել փովոխվող աշխարհում: Քաղաքացիները պետք է իմանան, թե իրենք ուր են գնում: Մեզ երազանք է անհրաժեշտ: Անգործության պատճառով երազանքի տերեր են դառնում ուրիշները: Եվրոպական հին քաղաքակրթությունն էլ դեռ ունի երազանքներ և հավակնություններ: Այն չի ցանկանում մահանալ»,- եզրափակել է նախկին նախագահը: