Լեհաստանի հավաքականի ՝ Եվրո-2020-ին որակավորվելը մեկնաբանել է ընտրանու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Հոկտեմբերի 13-ին լեհերը 2-0 հաշվով հաղթեցին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին ու ժամանակից շուտ ապահովել տեղը մրցաշարի եզրափակիչ փուլում:
«Մենք դուրս եկանք Եվրո-2020, պլանը կատարված է: Նմանատիպ խաղերում կարևոր է համբերությունը, մենք մրցակցին թույլ չտվեցինք որևէ բան անել:
Եվրոպայի առաջնություն դուրս գալու բուն փաստը այնքան էլ կարևոր չէ: Շատ ավելի կարևոր են մեր նպատակները մրցաշարի եզրափակիչ հատվածի համար: Հիմա մենք ուզում ենք զբաղեցնել 1-ին տեղը մեր խմբում», – Լևանդովսկու խոսքերն է փոխանցել Polski Sport-ը:
Լեհաստանի հավաքականը, ունենալով 19 միավոր, 1-ին տեղն է զբաղեցնում G խմբում: Ավստրիայի հավաքականը 16 միավորով 2-րդ տեղում է: