Հայտնի են KPMG-ի վարկածով աշխարհի ամենաթանկ ակումբները:
Մադրիդի «Ռեալը» չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է վարկանիշային աղյուսակը։ Այժմ նրա արժեքը (Enterprise value, ընկերության արժեքի ցուցիչ՝ հաշվի առնելով նրա ֆինանսավորման բոլոր աղբյուրները, ներառյալ պարտքը և բաժնետոմսերը) կազմում է 3,184 միլիարդ եվրո։
Երկրորդ տեղում հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդը», որի արժեքը գնահատվում է 2,883 միլիարդ եվրո։ Երրորդը Բարսելոնան է՝ 2,814 մլրդ եվրո։
«Միլանը» գրանցել է վարկանիշային աղյուսակում ցանկացած ակումբի համեմատ տարվա լավագույն աճը՝ +35%, իսկ «ռոսոներիները» 15-րդ տեղում են՝ 578 միլիոն եվրո արժեքով: