fbpx
Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կարևորեց Հայաստանում իրականացվող փոփոխությունները

Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի համատեղ ասուլիսի ժամանակ, լրագրողներըը հարց ուղղեցին գլխավոր քարտուղարին, թե՝ կա արդյո՞ք որևէ նոր առաջարկ Հայաստանի համար և  ի՞նչ ակնկալիքներ կան հետհեղափոխական Հայաստանից՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական փոփոխությունների հարցում։

Թորբյորն Յագլանդն ի պատասխան ասաց. «Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար։ Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերվում դրանց, ինչպես են լրատվամիջոցները արձագանքում, մեկնաբանում այդ փոփոխությունները, հատկապես՝ հակակոռուպիցոն պայքարը։ Անկախ լրատվամիջոցները, դատական անկախ համակարգը շատ կարևոր են՝ կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը և կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք այս հարցում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ