Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․
«Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:
Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:
Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:
Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4067110526656725?__cft__%5B0%5D=AZVvF9Htt44gxaZ_FialsnTHwA31ifGqpYaM_jPCmcZluMFDUcXHEiCdKOJH3PsiHy2cEuaesZ1V_eHBs4MkpjMWjsMGeowkBioZNXFI0DGb7D-sg5rtvpgmAuErCSQLG2FDj3NTx4U0xFa0KtJpoEEn&__tn__=%2CO%2CP-R